Համազգային պետական թատրոնը ներկայացնում է
“Sale”-ը
բեմադրվել է՝ հիմնվելով Ալեքսանդր Գալինի “Ռետրո” թատերախաղի հիման վրա: Ժամանակակից
տրագիկոմեդիան 2 գործողություն ունի: Պիեսը տեղայնացվել ու հայկականացվել է բեմադրիչ Վիգեն Ստեփանյանի կողմից,
հերոսների անունները եւս հիմնականում հայկական են:
Գլխավոր հերոս Արտաշեսը կնոջ
մահից հետո գյուղից տեղափոխվել է քաղաք, որպեսզի ապրի իր միակ աղջկա ու
փեսայի
հետ, որոնք իրենց տունը վերածել են թանգարանի: Վերջիններս զբաղվում են
անտիկվար իրերի առքուվաճառքով: Փեսան որոշում է ամուսնացնել իր աներոջը մի
ամուրի կնոջ հետ եւ այդպիսով ազատվել նրա ներկայությունից...
Նույն երեկոյի ընթացքում փեսան հրավիրում է տուն իրարից անտեղյակ երեք կանանց, որն էլ պատճառ է դառնում քաոսային իրավիճակի ստեղծման...
Դերերում՝ Վանիկ
Մկրտչյանը(Արտաշես), Արմինե Անդրեասյանը(Ռիտա), Մխիթար Ավետիսյանը(Արման),
Կարինե Ջանջուղազյանը(Մադլեն), Արմինե Պողոսյանը(Անահիտ) եւ Արեւ
Սանթրոսյանը(Նազիկ).