Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Լուսանկարչական ցուցահանդես. «Օբյեկտիվում Երևանն է»

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Փետրվարի 2- ին` ժամը 19:00- ին Նարեկացի Արվեստի Միությունում կբացվի «Օբյեկտիվում Երևանն է» լուսանկարչական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին կներկայացվեն ամերիկահպատակ, բայց 2012 թվականից Երևանում բնակվող Իրինա Մավրինա- Մկրտչյանի լուսանկարչական աշխատանքները, որոնցում պատկերված են ոչ թե Երևանի ճարտարապետությունը, հուշարձանները կամ դիտարժան վայրերը, այլ՝ երևանցին՝ իր առօրյայով, որ խցիկն անմահացրել է անսպասելի խորաթափանցությամբ, նրբանկատությամբ և գեղագիտությամբ:
Լուսանկարչի մասին. Իրինա Մավրինա- Մկրտչյանը ինժեներ նախագծողի իր կարիերան ավարտելուց հետո ավարտում է Նյու- Յորքի լուսանկարչության ինստիտուտը, որից հետո աշխատում է որպես կամավոր լուսանկարիչ թանգարաններում և գրադարաններում:
Նրա լուսանկարները հրապարակվել են մի շարք պարբերականներում: Իր առաջին ցուցահանդեսի միջոցով Իրինա Մավրինա- Մկրտչյանը ցանկանում է իր սերն ու հարգանքը խոստովանել երևանցիներին, որոնց շնորհիվ քաղաքն իրեն հարազատ է դարձել:
Մուտքն ազատ է:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։