Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Լուսանկարչական ցուցահանդես. Ալեքս Տարվերդի

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Էօնը ներկայացնում է Ալեքս Տարվերդիի լուսանկարչական ցուցահանդեսը, որի պաշտոնական բացումը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին` ժամը 19:00-ին:
Ալեքս Տարվերդին ծնվել է Լոնդոնում, իսկ 2012 թվականին տեղափոխվել Երևան: Հինգ տարի աշխատել է տարբեր ամսագրերի համար և ֆրիլանս աշխատանքներ է կատարել: Նա նաև կատարել է լուսանկարչական ծրագրեր Լոնդոնի և Երևանի կենդանաբանական այգիների համար: Այժմ Ալեքսը աշխատում է իր սեփական նախագծերի վրա, լուսանկարում տարբեր առիթների համար:
Այս ցուցահանդեսում ընդգրկված են երկու լուսանկարչական շարքեր: Առաջին և հիմնական շարքը ներկայացնում է մի պարուհու, որի մարմնի շարժումները հարաբերության մեջ են դրված քաղաքային տեսարաններին: Մյուս շարքը մակրո ոճի լուսանկարներ են, որոնք պատկերում են միջատների կյանքի տարբեր հատվածներ:
Ցուցահանդեսը կտևի մինչև հունվարի 14-ը:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։