Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

 1927թ. Երևանի պետական կոնսերվատորիայում, տնօրեն Ա. Տեր-Ղևոնդյանի նախաձեռնությամբ, հիմնվեց օպերային ստուդիան, որի երգչախմբի (Ռ. Մելիքյան, Ս. Մելիքյան), սիմֆոնիկ նվագախմբի (Ա.Ադամյան) և մեներգիչների կազմերով էլ 1932թ.-ին Հայաստանի կառավարության որոշմամբ հիմնադրվեց Ազգային օպերային թատրոնը: Այն բացվեց Ա. Սպենդիարյանի <<Ալմաստ>> օպերայի բեմադրությամբ 1933թ. հունվարի 20-ին: 
Օպերային թատրոնի երաժշտական ղեկավար Ռ. Մելիքյանի նախաձեռնությամբ 1935թ. առաջին անգամ մասնագիտացված բեմահարթակին բեմադրվեց Ա. Տիգրանյանի <<Անուշը>>:
Գոյության առաջին իսկ օրվանից Հայաստանի Ազգային օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմը ձեռնամուխ եղավ բեմադրական և կատարողական ազգային, սեփական սկզբունքների մշակմանը` կերպարը կերտելուն: Գոյության առաջին տասնամյակը չբոլորած, 1939թ., աննախադեպ հաջողությամբ հանդես եկավ Մոսկվայում` Մեծ թատրոնի բեմահարթակին:
1940թ.-ին Ազգային օպերային թատրոնն ունեցավ հայ մեծ ճարտարապետ Ա. Թամանյանի նախագծով նորակառույց հոյակերտ շենքը, որը քաղաքամայր Երևանի գեղատեսիլ շինություններից մեկն է: Մոսկովյան հաջողությունը կրկնվեց նաև 1956թ., Հայկական արվեստի և գրականության երկրորդ տասնօրյակի օրերին` այս անգամ ներկայացնելով նաև հայ իրականությունում առաջին ազգային <<Արշակ Բ>> օպերան, որն առաջին անգամ բեմադրվել էր դեռևս 1945թ.:
Օպերայի և բալետի թատրոնն ուրույն տեղ ունի հայ հանրության կյանքում: 
Պահպանելով մեր մեծերի ժառանգությունը` թատրոնը հավատարիմ է իր գաղափարախոսությունը` հայ արվեստասերին մատուցել բարձր մշակույթ և կրթել նոր սերունդ, որի համար այս թատրոնը կդառնա կենսական նշանակության վայր:

Հասցե՝ Հայաստան, 0002, Երևան, Թումանյան փող., 54 շենք

Հեռախոս՝

Կայք՝

Աշխատանքային ժամեր՝ -

Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։