Դեկտեմբերի 8-ին, ժամը 15:00-ին Նարեկացի Արվեստի Միությունը հրավիրում է 12-16 տարեկան պատանիներին և աղջիկներին մասնակցելու Raskin & Fleischmann ավստրո-բելգիական դուետի երաժիշտների՝ Յոհաննես Ֆլայշմանի (ջութակ) և Ֆիլիպ Ռասկինի (դաշնամուր) վարպետաց դասին, որը կրում է «Ինչպե՞ս ավելի լավ հասկանալ դասական երաժշտությունը» խորագիրը:
Դասը հասցեագրվում է ինչպես հանրակրթական, այնպես էլ երաժշտական և արվեստի դպրոցների սաներին:
Երաժիշտները ներկաներին կուղեկցեն դեպի դասական երաժշտության գեղեցիկ աշխարհ՝ խոսելով ինչպես դասական գործ ստեղծելու գաղտնիքների, այնպես էլ արևմտաեվրոպական խոշոր կոմպոզիտորների ստեղծագործությունների մասին:
Բաց մի թողեք հավերժականի և նրա գաղտնիքների հետ շփվելու այս հազվագյուտ հնարավորությունը:
Երաժշտական գիտելիքներ և կրթություն ունենալը պարտադիր չէ:
Մուտքն ազատ է: