Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Արմեն Հովհաննիսյանի մենահամերգ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Հիմա, երբ ցուրտը բռնել է չորս կողմը ու կապել ճամփան ջերմ արեգակի, մի փոքր արև ենք ուզում ձեզ բերել` դրական խռովք ու անկեղծ հույզեր:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 19:00-ին եկեք «Էօն»` մենահամերգի, որտեղ ցուրտ ձմեռվա սառը հողմերը երգ են դառնալու` ջերմագին հովեր, մեր օրվա հյուրի` Արմեն Հովհաննիսյանի կատարումներում:
Երգեցողական ջազի ստանդարդտներ, բլյուզի բալլադներ ու Կոմիտասի դասական երգեր: Երգացանկ, որ այս անգամ մատուցվելու է ոչ համերգային ձևաչափով, այլ` երաժշտական զրուցատրությամբ, ուր մեղեդին ու խոսքը, երգն ու զրույցը կմիատարրվեն, կառնեն մի մարմին, կդառնան պատում:

Արմենի հետ երեկոն կկիսեն Լուսինե Սարգսյանը, Նարինե Երանոսյանը, Աննա Սահակյանը, Անուշ Հարությունյանը, Լիլիթ Եղիազարյանը, Նվարդ Հովակիմյանը:

Երեկոն էլ ավելի մտերմիկ կդարձնեն «MercyCandles» անուշահոտ մոմերը, ինչպես նաև գունային պերֆորմները, որ ողջ ընթացքում կստեղծեն իրականի և երևակայականի սահմանները երերող պատրապատկերներ:

Տոմսի արժեքն է 1500 դրամ:
Տոմսերի ամրագրման համար զանգահարել` 095 77 80 73, 095 538766
Հասցե` Տերյան 3ա
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։