Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Արշավ Արևմտյան Հայաստանում

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

2015 թ.-ի հունիսի 6-13, արշավ-էքսպեդիցիա Արևմտյան Հայաստանում:

Տևողությունը՝ 8 օր, 7 գիշեր

Այս ճանապարհորդության ընթացքում շեշտը դնելու ենք բնական հուշարձանների բացահայտմանն ու Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական ուսումնասիրությանը: 

Ճանապարհորդության ընթացքում կլինենք Հայկական լեռնաշխարհի հրաշագեղ լճերում, կլողանք, կվայելենք, կգիշերենք Վանա, Արճակ, Ծովակ լճերի ափին: 

Բարձրանալու ենք Վանա լճի արևմտյան ափին գտնվող հրաբխային Նեմրութ / Սարակն / (3050 մ) լեռը: Գիշերելու ենք Նեմրութի խառնարանում՝ լճի մոտ: 

Բարձրանալու ենք Սասնա լեռնաշխարհի ամենաբարձր լեռը՝ Մարաթուկը (2967 մ), որի գագաթից բացվում է տեսարան դեպի Սասնո լեռնաշխարը (Հայկական Տավրոսի լեռները): 

Կտեսնենք նաև այլ բնական ու պատմական հուշարձաններ՝ Մհերի դուռը, Աղթամար կղզին, Բերկրիի ջրվեժը, ինչպես նաև Արածանի, Սասուն և Արաքս գետերը և այլն: 
Լինելու ենք Սիփանի փեշերին: Շրջանցելով Վանա լիճը կտեսենք այն բոլոր կողմերից: 

Ճանապարհորդության ընթացքում սպասվում են բացահայտումներ ու արկածներ: Ողջ ճանապարհորդության ընթացքում մնալու ենք վրաններում: 

Վրանային ճամբարը խփելու ենք մեքենայի կողքը: Մեր վրանները, քնապարկերը, սնունդը և մնացած ամեն ինչը մեզ հետ տանելու անհրաժեշտություն չունենք, ամենը մնալու է ճամբարում:

Մարաթուկ և Նեմրութ լեռները բարձրանալու ենք փոքր ուսապարկերով, որոնց մեջ կլինեն այդ օրվա համար անհրաժեշտ պարագաները: 
Սա տուրիստական երթուղի չէ իր բոլոր հարմարություններով, գնում ենք գլուխներս դնենք գետնին ու զգանք մեր հողի ուժը:

Մասնակցության արժեքը՝ 385 $ 

Մասնակիցների թիվը՝ 10-15

Արժեքի մեջ ներառված է՝

Տրանսպորտը
Ուղեկցորդի ծառայությունները
Վիզան
Աղթամար կղզի տանող նավի և մուտքի գումարը
Վրանների տրամադրումը

Սնունդը արժեքի մեջ ներառված չէ: Արշավից առաջ Երևանում կանենք անհրաժեշտ գնումները, որպեսզի լինի հարմար և մատչելի:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։