Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Երանոսի լեռներ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Ձմեռային արշավների բացումը սկսում ենք Երանոսով: 

Երանոսի լեռները, որպես արշավի երթուղի, մեր ամենաերկար ու ամենագեղեցիկներից երթուղիներից է: Քայլել սկսում ենք Գառնի գյուղից և անցնելով լեռնաշղթայի ողջ երկայնքով դուրս ենք գալիս Ազատի ջրամբարի պատնեշի մոտ: Արշավի գրեթե ողջ ընթացքում քայլելու ենք լեռնաշղթայի կատարային մասով և վայելելու ենք վերևից բացվող աննկարագրելի տեսարանները, ներքևում` Ազատի ջրամբարը, հյուսիսում` Ողջաբերդի լեռները, հարավում` Երախի լեռները: 

Սպասվում է հագեցած քայլարշավ:

Երանոսի լեռները ցածր են և ձնածածկույթի հավանականությունը փոքր է:

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան` մեկօրյա սնունդ, ջուր, դեղատուփ, արևային ակնոց, ձեռնոց, տաք հագուստ, լապտեր:


Հանդիպման վայրը` Սարյանի այգի (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)

Հանդիպման ժամը` 6:30

Մասնակցության արժեքը` 4500 դրամ
(094) 41 30 77 Տիգրան Շահբազյան
www.armgeo.am
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։