Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Մոլագարը

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնը ներկայացնում է

Մանյակ-երկրպագուի սերը

Թատերական նոր ներկայացումներով հետաքրքրվողներ, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկում  նոր ներկայացում կա` “Մոլագարը” տրագիկոմեդիան:
Պիեսի հեղինակը հայկական  կինոյի վարպետներից մեկի՝  ռեժիսոր Հենրիկ Հովհաննիսյանի դուստրն է` Հաննա Սլուցկին (Գայանե Տեր-Հովհաննիսյան): Տրագիկոմեդիայի հիմքում ամուսնական զույգն է եւ կնոջ երկրպագուն, որը հոգեբանական խնդիրներ ունի: Ամուսինը հայտնի բեմադրիչ է,  կինը` դրամատուրգ: Նրանք շրջապատված են թատերական էլիտայով, շքեղ կյանքով, աղմկոտ երեկույթներով: Ամուսիններին թվում է` ամեն ինչ հրաշալի է, բայց նրանց կյանքը վերածվում է իսկական քաոսի, երբ հյուրախաղերից մեկի ժամանակ հյուրանոցի պատուհանից նրանց սենյակում է հայտնվում կնոջ երկրպագուն` մոլագարը:

Հանգամանքների բերումով միանգամից պարզվում է ողջ ճշմարտությունը. կնոջը 10 տարի հետապնդող մոլագարը հարուստ բիզնեսմեն է, ում շնորհիվ էլ ամուսինները հասել են հաջողությունների: Մոլագարը նաեւ այդ կնոջ թոռան հայրն է եւ ամուսնու որդին: Գործողությունները տեղի են ունենում հյուրանոցում: 
Ժամանակակից մելոդրաման 2 գործողությամբ է: Այն բեմադրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, երկրորդ ռեժիսորը դերասան Երվանդ Ենգիբարյանն է: Գլխավոր դերերում հանդես են գալիս Տաթեւ Մելքոնյանը, Արման Ղազարյանը եւ Դավիթ Սեխպեյանը: 
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։