Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Փնտրվում է տղամարդ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

...Նրան ասել են՝ եթե սիրում ես մեկին, ապա չես մտածում այն ամենի մասին, 

ինչի մասին մտածելը քեզ ցավ է պատճառում, ու ներսիդ երաշտը չես զգում... 
Իսկ ին՞չ է սերը...
՛՛Եթե քեզ կարողանան հետաքրքրել, հուզել ու գայթակղել, ուրեմն արդեն սիրում ես...՛՛
Նա էլ հայտարարություն գրեց ու պարգև խոստացավ...
Եկան տղամարդիկ, հետո` ուրիշները, հետո եկավ նա... 
ու հայտարարեց, որ իր մոտ ամեն ինչ ստացվել է... 
Բայց...

 

Տղամարդու և կնոջ դասական կոնֆլիկտ, որը հասնում է իսկական աբսուրդի։
Այս հոգեբանական դրաման սիրո որոնման պատմություն է։ Թեպետ անվերադարձ անցել են սիրո և ռոմանտիկայի ժամանակները, բայց հերոսներն անվերջ որոնումների մեջ են։
Հուզիչ ու զվարճալի Բեատրիսն իր լքված դղյակում, իր հորինած հեքիաթում առանց հուսահատվելու խաղում է չապրած զգացմունքները, իսկ սկզբունքային ու ծայրահեղ ժանն անզուսպ համառությամբ պաշտպանում իր միանձնությունն ու բացարձակ ազատությունը։ Միևնույն ժամանակ երկուսն էլ պատկերացում չունեն ճշմարիտ սիրո մասին։
Այստեղ տղամարդու և կնոջ բախումները հասնում են իսկական աբսուրդի և բարի ավարտին փոխարինում է կրկին փնտրելու, կրկին գտնելու դաժան փորձությունը... Եվ այդպես շարունակ, քանի դեռ կյանքն է շարունակվում...
ԴԵՐԵՐՈՒՄ՝
ԼՈՒԻԶԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ
ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Թատրոնի երաժշտական ղեկավար՝ Վահե Գրիգորյան։
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։