Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Էդուարդ Բագրատունի. «Հատվածը որպես ամբողջ» լուսանկարչական ցուցահանդես

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Նոյեմբերի 24-ի, ժամը 19.00-ին Նարեկացի Արվեստի Միությունը և «Յավուրյան» ստուդիան բոլորին հրավիրում են մասնակցելու Էդուարդ Բագրատունու անհատական լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը՝ նվիրված լուսանկարչի 60-ամյակին: 

Անհատական ցուցահանդեսը ներառում է լուսանկարչի ստեղծագործական շարքերից նմուշներ՝ դիմանկարներ, կոմպոզիցիաներ, գեղարվեստական ու վավերագրական աշխատանքներ ՝ ժապավենային տպագրությունից մինչ թվային լուսանկարչություն: 

Երեկոյի ընթացքում կցուցադրվի լուսանկարչի մասին պատմող ֆիլմ, երաժշտական համարներով հանդես կգան նրա ընկերները:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 30-ը:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։