Նոյեմբերի 16-ին Armland զբոսաշրջային ընկերության հետ միասին կիրականացնենք հեքիաթային արշավ Տավուշի մարզում: Մեր արշավի ընթացքում կայցելենք մարզի ամենանշավոր վայրերը` Գոշավանք, Գոշ լիճ և Աղավնավանք: Արշավը կսկսվի Գոշավանքից, որը տեղակայված է Գոշ գյուղում և կառուցվել է 12-13-րդ դարերում: Վանքը նախկինում համարվել է ժամանակի նշանավոր վարժարաններից մեկը: Այստեղ է գտնվում է 13-րդ դարում Պողոս վարպետի կողմից պատրաստված խաչքարը: Գոշավանքից սկսելով մեր քայլարշավը` կշարժվենք բարձրունքում տեղակայված և դրախտային բնության քողի տակ թաքնված Գոշ լիճը: Անցնելով աշնանային բնությամբ պատված արահետի միջով կիրականացնենք գեղեցիկ ֆոտոշարք և կանցկացնենք անմոռանալի ժամանակ: Գոշ լճից շարունակելով քայլարշավը` կուղղորդվենք դեպի Խաչարձան գյուղը, որտեղից ավտոբուսով կշարժվենք Աղավնավանք գյուղ: Աղավնավանքի բնության գողտրիկ անկյունում է գտնվում նույնանուն վանական համալիրը, որը իրենից ներկայացնում է 12-13-րդ դարերի կիսավեր կառույց: Հենց այստեղ էլ կերզրափակենք մեր արշավն ու կվերադառնանք Երևան:
Մասնակցության արժեքը 5500 դրամ (գինը ներառում է, ուղեկցորդի և տրանսպորտի ծառայություները)։
Ցանկացության դեպքում խնդրվում է մասնակցությունը հաստատել մինչև նոյեմբերի -15ը, և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով` 055 817788:
Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց, ժամը 08:00 -ին։