Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Նոր տարին Արցախում

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Դեկտեմբերի 31: Երևան – Բերձոր – Շուշի (Տեղավորվում ենք հյուրանոցում, պատրաստվում ենք դիմավորել Նոր տարին)

Հունվարի 1: Օրվա երկրորդ կեսին ուղևորվում ենք բացահայտելու մելիքանիստ Ավետարանոց գյուղի հրաշքները:

Հունվարի 2: Արշավ դեպի Հունոտի կիրճ` Կարկառ գետի ափով մինչև բնության հրաշք կարստային քարանձավ` Հովանոցներ: Ճանապարհին կտեսնենք Հունոտ գյուղի ավերակները, հանգստարանը, կամուրջը:

Հունվարի 3: Շուշի (Ղազանչեցոց, Կանաչ Ժամ, Ջդրդուզ, բաղնիք, Ռեալական ուսումնարան և այլն) – վերադարձ Երևան
Մնալու ենք Շուշիում գտնվող հարմարավետ հյուրանոցում:

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան սնունդ 2 օրվա հաշվարկով (մնացածը կկազմակերպենք տեղում), դեղատուփ,արևային ակնոց, գլխարկ, ձեռնոց, տաք հագուստ, լապտեր:

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)

Հանդիպման ժամը` 8:30

Մասնակցության արժեքը` 36 000 դրամ

094 413 077 Տիգրան Շահբազյան
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։