Արշավը մեկնարկը կլինի Գնդեվազ գյուղից: Կիջնենք Արփայի կիրճում գտնվող Գնդեվանք, միջնադարյան եկեղեցական համալիր: Այնուհետև ճանապարհը կշարունակենք դեպի Ջերմուկ տանող նախկին ճանապարհով: Նոր ճանապարհն անցկացնելուց հետո այս ճանապարհը վաղուց արդեն չի գործում և բնությունը տարիների ընթացքում ետ է նվաճել իր տարածքները: Քանդված, Լքված ճանապարհը մեզ կհասցնի Կեչուտի ջրամբար, այնուհետև կուղևորվենք ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա գտնվող անտառոտ լեռների գրկում ծվարած Ջերմուկ քաղաք: Կզբոսնենք Ջերմուկի ֆիդայինների պուրակով աշնանային գույների ներքո, կհամտեսենք բուժիչ ջրից, կտեսնենք Ջրահարսի վարսեր ջրվեժը:
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան մեկօրյա սնունդ, ջուր, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր:
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 8:00
Մասնակցության արժեքը` 5500 դրամ
Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով (094) 41 30 77