Տղամարդը և կինը հանդիպում են բավականին անսովոր պայմաններում, երբ տղամարդը պաշգամբով փախչում է սիրուհու՝ ժամանակից շուտ վերադարձած ամուսնուց: Հայտնվելով հրաևանի տանը, սկսում է անմիջապես սիրաբանել ‹‹տանտիրուհու›› հետ, չիմանալով, որ դա իր սեփական կինն է, որը հայտնվել է այդտեղ՝ ընկերուհու բացակայության ժամանակ տանը հետևելու համար: Քանի որ կինը կոսմետիկ դիմակով է, նա չի ճանաչում իր կնոջն ու կրկին սիրահարվում է վերջինիս: Իրավիճակը կտրուկ փոխվում է, երբ կինը մաքրում է դեմքից կոսմետիկ դիմակը և հաճոյախոսությունները փոխվում են մեղադրանքների…<br>Իրավիճակը թեև կատակերգական է, բայց շոշափում է լուրջ և մշտապես արդի խնդիրներ. ինչու են մեռնում զգացմունքները, ինչպես է պատահում, որ կենցաղը սպանում է հարաբերությունները և ինչու ռոմանտիկան երկար չի ապրում…
Դերերում՝ Հայկ Պետրոսյան, Անի Նիկոյան:
Ռեժիսոր՝ Արման Նավասարդյան, հեղինակ՝ Ս. Բարտոխովա: