Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Հունիսի 23 Ուրբաթ 19:00 Կա` 86 տոմս Սկսած` 1000 դրամից

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Վարչապետի օգնական Ռիչարդ Ուիլլին ընդդիմության առաջնորդի քարտուղարուհու` Ջեյնի հետ սիրային հանդիպման նպատակով համար է վարձել քաղաքի լավագույն հյուրանոցներից մեկում: Բայց շատ անսպասելի հյուրանոցի համարում նրանք գտնում են տղամարդու դիակ: Նրանք ստիպված են թաքցնել դիակը, որպեսզի ոչ ոք չիմանա նրանց կապի մասին, քանի որ նրանք երկուսն էլ այդ ժամին պիտի այլ վայրում գտնվեն: Ռիչարդը կանչում է իր օգնական Ջորջ Պիգդենին, որպեսզի վերջինս նրանց հանի այդ իրավիճակից: Մի սուտը ծնում է մեկ այլ սուտ, և իրադարձությունների բերումով նրանք միասին ստիպված են լինում դիակը թաքցնել արդեն ոչ միայն հյուրանոցի կառավարչից և մատուցողից: Աստճանաբար հյուրանոցում են հայտնվում Ջեյնի ամուսինը՝ Ռոնին, Ռիչարդի կինը` Պամելան, Ջորջի մոր խնամքով զբաղվող բուժքույրը՝ Գլեդիսը և այլոք: Ինչեր ասես որ չի անում Ջորջը Ռիչարդին փրկելու համար. և ֆոքսթրոտ է պարում դիակի հետ, և կանաց է գայթակղում, և այլ մարդ է ձևանում... Բայց ո՞վ է, ի վերջո, այդ տղամարդը, ինչպես է նա հայտնվել հյուրանոցում… Իրավիճակը ավելի է բարդանում, երբ պարզվում է, որ նա բնավ էլ մահացած չէ: Ստի կծիկը գնալով դառնում է ավելի ու ավելի խճճված, և թվում է՝ հերոսները երբեք չեն կարողանա դուրս գալ դրությունից: Բայց ամեն անգամ մի ելք գտնում են և անում են դա սրամիտ ու ծիծաղելի….
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։