Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

ԹԲԻԼԻՍԻ - ՄՑԽԵԹԱ - ՈւՊԼԻՍՑԻԽԵ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Ձեզ ենք ներկայացնում նոր ու հետքրքիր ուղղություն դեպի Վրաստան

Ուպլիսցիխեն դա քարանձավային քաղաք է Թբիլիսիից մոտ 80 կմ հեռավորության վրա:
Վրացերենից բառացի թարգմանած նշանակում է Աստծո բերդ, տաճար: Մինչ 4-րդ դարը Ուպլիսցիխեն եղել է հեթանոսական գլխավոր կենտրոն և կարևոր դեր է ունեցել Վրաստանի մշակութային և կրոնական կյանքում: Այժմ էլ այն հիացնում է իր ժայռերի մեջ փորված շքեղ սրահներով, յուրահատուկ տաճարներով, հին փողոցներով ու տներով, որտեղ ժամանակին ապրել է մոտ 20000 մարդ: 

Ինչպես նաև նույն օրը կլինենք Մցխեթայում, կայցելենք Ջվարի վանական համալիրը, կհիանանք Քուռ և Արագվի գետերի միախառնումով: 

Իսկ հաջորդ օրը կլինենք Թբիլիսիում, կայցելենք Հավլաբար թաղամասը, Խոջիվանքի պանթեոնը, Նոր Էջմիածին եկեղեցին, Ծմինդա Սամեբան, Սբ. Նշան եկեղեցին, Սիոնի Մայր տաճարը, Մետեխի եկեղեցին, Խաղաղության կամուրջը, ճոպանուղիով կբարձրանանք Նարիկալա ամրոց և այլն:

Մասնակցության վճար - 25 000 ՀՀ դրամ (տրանսպորտի, գիդի և հյուրատան վճարները ներառված են):
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

Հ.Գ. Չմոռանք ստուգել անձնագրի ելքի կնիքի առկայությունը:

Մանրամասների համար կարող եք զանգահարել.
+374 94 362131
+374 91 362131
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։