«Բարև, մայրիկ» ամսագիրը Ձեզ հրավիրում է ամանորյա ցուցահանդես-վաճառքի, որտեղ ներկայացված կլինեն Ձեր և Ձեր փոքրիկի համար բազմաթիվ հետաքրքիր, գեղեցիկ և անհրաժեշտ ամանորյա նվերների լայն ընտրանի, կլինեն նաև ձեռքի յուրահատուկ աշխատանքներ և շատ ու շատ Ձեզ անհրաժեշտ ապրանքներ: Հատուկ ակցիաներ և առաջարկներ կլինեն հղի կանանց համար: Բոլոր այցելու հղի կանայք կստանան նվեր «Բարև, մայրիկ» ամսագրի կողմից:
Ցուցահանդեսը կկայանա Best Western Congress հյուրանոցի մեծ դահլիճում, դեկտեմբերի 13-ին` ժամը 11:00-19:00- ին, դեկտեմբերի 14-ին` ժամը 11:00-18:00- ին:
Փոքրիկների ուրախ ժամանցն ապահովված է և նրանց կդիմավորեն Ձմեռ պապն ու հեքիաթի հերոսները, ինչպես նաև կլինի բարեգործական խաղարկություն:
Սիրով սպասում ենք Ձեզ: