Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Ֆիլմի ժամ. «Ճանապարհ. Հնդկաստան»

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Այս շաբաթվա Ֆիլմի Ժամի շրջանակներում ԷՕՆը ներկայացնում է «Ճանապարհ. Հնդկաստան» արկածային վավերագրական ֆիլմը: Վերջինս «Մանանա ֆիլմ» ստուդիայի արտադրություն է, որը պատմում է 2 ընկերների մասին, ովքեր մասնակցում են «Մումբայ Էքսպրես» 12-օրյա ռիկշաներով մրցաշարի` Մումբայից մինչև Չեննայ:

Ֆիլմը լավագույնս փոխանցում է այն լարվածությունն ու արկածայնությունը, որի միջով անցան թե ֆիլմի հորոսները և թե ֆիլմի նկարահանող կազմը: Ֆիլմը հագեցած է ժամանակակից լավագույն խմբերի երաժշտությամբ:

Ցուցադրությանը ներկա կգտնվեն նաև ֆիլմի հեղինակները` Բաղդասարյան եղբայրները:

Մուտքը` 1000 դրամ (ներառյալ թեյ/սուրճ/քաղցրավենիք/մրգեր):
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։