«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը
սիրով ներկայացնում է հերթական բարեգործական համերգը «ԲԱՐԴ» ակումբի երգիչների մասնակցությամբ և աջակցությամբ: Այսպիսով՝
Նոյեմբերի 11-ին, ժամը 19:00-ին Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈւՄ տեղի կունենա բարեգործական համերգ «ԲԱՐԴ» ակումբի երգիչների մասնակցությամբ: Համերգին մասնակցելու են հեղինակային երգարվեստի լավագույն ներկայացուցիչները`
Ռուբեն Հախվերդյան
Դավիթ Ամալյան
Արմինե Հայրապետյան
Էդուարդ Զորիկյան
Վախթանգ Հարությունյան
Սարգիս և Գագիկ Շիբոյաններ
Արմեն Ադամյան
Կարեն Մամիկոնյան
Քրիստ Մանարյան
Վահե Քոչար
Ռուբեն Քամալյան
Վահան Արծրունի…
Համերգից ստացված ամողջ հասույթը կփոխանցվի Սաթենիկ Նազարյանին բուժմանը:
Սաթենիկը 4 տարեկան է: Վերջին բժշկական հետազոտությունների արդյունքում երեխայի մոտ ախտորոշել են Ժառանգական սֆերոցիտոզ (հեմոլիտիկ սակավարյունություն) և ապլաստիկ կրիզ հիվանդությունները: Այս ախտորոշումը ճշգրիտ չէ և դեռ հաստատված չէ:
Ճշգրիտ ախտորոշում իրականացնելու և համապատասպան բուժում ստանալու նպատակով բժիշկները ծնողներին հորդորում են երեխային անհապաղ Գերմանիա տեղափոխել, ինչը, սակայն, ֆինանսական լուրջ ծախսեր է ենթադրում…