Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

«Գարեգին Նժդեհ - Ցեղի սիրտը» ֆիլմի դիտում

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Սիրելի Հայ, նոյեմբերի 1-ին, ժամը 18:30-ին, Կոնգրես հյուրանոցում, Իտալիայի 1 հասցեով, տեղի կունենա «Գարեգին Նժդեհ - Ցեղի սիրտը» վավերագրական ֆիլմի ցուցադրություն: Ֆիլմը պատրաստվել է Հ1 հեռուստաընկերության կողմից 2012թ-ին: Ֆիլմում ներկայացվում է Գարեգին Նժդեհի կյանքն ու գործունեությունը: Ֆիլմի տևողությունը 1ժամ 40 րոպե: Ընդհանուր միջոցառման տևողությունը կկազմի 2-ից 2,5 ժամ:

Միջոցառման ընթացքում նաև ներկայացվելու է Գարեգին Նժդեհի «Որդիների պայքարը հայրերի դեմ» վերահրատարակված գրքույկը: Գրքույկը վերահրատարակվել է 30-ից ավել երիտասարդների ներդրումների շնորհիվ: Այն տարածվելու է անվճար: Հետագայում նմանատիպ աշխատություններ հրատարակելու համար կիրականացվի նաև դրամահավաք: Ցանկացողները կարող են միանալ:

Սիրով հրավիրում ենք միասին ծանոթանալու մեր մեծերից մեկի՝ Նժդեհի, կենսագրությանն ու գործունեությանը:

Մուտքը ազատ է բոլորի համար:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։