Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

ԳՅՈՒՄՐԻ ԵՎ ՄԱՐՄԱՇԵՆ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

One Way Tour-ը այս կիրակի հրավիրում է շրջելու Գյումրու փողոցներով և թանգարաններով, ինչպես նաև այցելելու Շիրակի զարդ Մարմաշենը: 

Այսպիսով կուղևորվենք Գյումրի և կշրջենք "Կումայրի" արգելոց-թանգարանի տարածքում, որտեղ կենտրոնացած են մեր հանրապետության ամենակոլորիտային քաղաքի հին փողոցները (Վարպետաց, Աբովյան, Ռուստավելի, Ղորղանյան, Ջիվանի, Գորկի)` իրենց յուրահատուկ ճարտարապետությամբ կառուցված շենքերով, հին եկեղեցիներով (Յոթ Վերք, Սբ Նշան, Սբ Գրիգոր): 
Այնուհետև ժամանակի և ցանկության առկայության դեպքում կայցելենք իր տեսակի մեջ յուրահատուկ` Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան կամ այսպես կոչված Ձիթողցոնց տուն, որի ցուցասրահներում ներկայացվում են հին Գյումրիում կամ Ալեքսադրապոլում առավել տարածում գտած արհեստները, քաղաքի հասարակական ու մշակութային կյանքը 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի 20-ական թվականները: Թանգարանի սրահներում վերականգնված են արհեստավորի և ունևոր գյումրեցու բնակարաններ:

Իսկ այս ամենի վերջում կմեկնենք Ախուրյան գետի կիրճ, որտեղ գտնվում է միջանադարյան Հայաստանի ամենանշանավոր հոգևոր կենտրոններից մեկը`
Մարմաշենի հրաշագեղ վանքը:

Մասնակցության վճար - 5,000 ՀՀ դրամ:
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա:

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

Մանրամասների համար կարող եք զանգահարել.
+374 94 362131
+374 91 362131 
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։