Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

ԴՐԱԽՏԱՅԻՆ ԱՇՈՒՆ ԼԱՍՏԻՎԵՐՈՒՄ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Նոյեմբերի 2-ին, ArmLand զբոսաշրջային ընկերությունը, սիրով հրավիրում է բոլորին մասնակցելու աշնանային քայլարշավիՙ դեպի բնության հրաշք Լաստիվեր: Քայլարշավը կսկսվի Ենոքավան գյուղից, որի ընթացքում կանցնենք բնության հեքիաթային վայրերով, զառիվայր և զառիվեր անտառածածկ կիրճերով ու արահետներով: Մեր արշավն իր բնույթով կլինի արկածային, քանի որ աշուն է և այցելելու ենք Լաստիվերի երկհարկանի քարանձավը` լի խորաքանդակներով և հարթաքանդակներով, ապա մեր երթուղին կշարունակվի դեպի բնության ստեղծագործություն` Կասկադ ջրվեժը: Ընդհանուր քայլարշավի երկարությունը կկազմի 7 կմ:

Մասնակցության արժեքը 5500 դրամ (գինը ներառում է Լաստիվերի մուտքի տոմսը, ուղեկցորդի և տրանսպորտի ծառայություները)։

Ցանկացության դեպքում խնդրվում է մասնակցությունը հաստատել մինչև նոյեմբերի -1ը, և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով` 055 817788:

Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց, ժամը 08:30 -ին։
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։