Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Չարի ծաղիկներ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Ըստ Շարլ Բոդլերի «Չարի ծաղիկներ» բանաստեղծությունների ժողովածուի
Բեմադրության հիմքում մարդու ինքնաճանաչման հավերժական խնդիրն է, որը տրվում է ֆրանսիացի մեծ պոետի կերպարի միջոցով: Մարդու կերպարանափոխության մշտական ձգտումը, տղամարդու և կնոջ բարդ հարաբերությունները, մահվան միջոցով նոր` անճանաչելի աշխարհ տեղափոխվելու գաղտնի հմայքը, կենդանական աշխարհի և մարդու բազմաբնույթ փոխհարաբերությունները-գաղափարներ են, որոնց շուրջ խորհում է պոետը:Շարլ Բոդլերի «Չարի ծաղիկներ» հռչակավոր ժողովածուից այստեղ առանձնացված են «Պարող օձը», «Կատուն», «Դիմակը», «Տիրամայր» բանաստեղծությունները:Յուրաքանչուրն ապրում է իր կյանքով, սակայն յուրաքանչյուրի կյանքում իր մասնակցությունն է բերում պոետը, փորձելով շտկել այն: Իսկ արդյունքում պարզվում է, որ մարդը հայտնվել է իր իսկ ստեղծած սարդոստայնում...
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։