<<Թռիչք քաղաքի վրայով>>
Պիեսի դերակատարուհին դժբախտ պատահարի հետեւանքով փոքր տարիքում կորցնում է
տեսողությունը: Պիեսը սկսվում է վիրահատության օրը` դերակատարուհու հակասական եւ ցավագին
մտքերով: Աղջիկը մտավախություն ունի կկարողանա արդյոք տեսնել, թե ավելի լավ է մնալ իր ներքին
աշխարհում, ուր ապրել է գրեթե քսան տարի: Այս տարիների ընթացքում նա իր ներքին աշխարհը զարդարել
է գեղեցիկ, բայց տարօրինակ գույներով եւ հիմա այն լի է առականերով, որոնք շարժվում են եւ պարում,
գրավիչ բույրերով եւ ձայներով: Բայց այդ աշխարհի ամենակարեւոր բնակիչը իր բժիշկն է, ում նա
Վիրահատությունից հետո անցել է բավականին երկար ժամանակ: Ավելի ուշ աղջկա մոտ անորոշ
զգացում է նկատվում. նա պատրաստ չէ ապրել բժշկի հետ միասին, կարծես տեսողությունը
վերականգնելուց հետո նրա կիրքը մարել է բժշկի հանդեպ: Թեպետ աղջիկը հեռանում է, բայց բժիշկը չի
տխրում, նա սկսում է հիշել իրենց սերը, որը նրան թեւեր է տալիս թռչելու քաղաքի վրայով:
Ռեժիսոր` Նարինե Գրիգորյան
Հեղինակ` Անուշ Ասլիբեկյան
Նկարչական ձեւավորում` Անժելա Գալստյան
Վիզուալ Էֆեկտներ` Սերժ Մելիք Հովսեփյան
Դերակատարներ` Նարինե Գրիգորյան
Սերգեյ Թովմասյան