Երիտասարդ Խիրո Խամադան բնածին գյուտարար է և ռոբոտներ կառուցելու հանճար։ Ապագայի քաղաք Սան֊Ֆրանցիսկոյի Տեխնիկական համալսարանում Խիրոն մեծ եղբոր՝ Տադաշիի հետ կյանքի է կոչում ամենաառաջատար մտահաղացումները։ Մի շարք անհասկանալի իրադարձութոյւններից հետո եղբայրները հայտնվում են նենգ դավադրության կենտրոնում։ Հուսահատված Խիրոն որոշում է օգտագործել ուրախ ու բարեհոգի փորձնական ռոբոտ Բեյմակսին, որին վերածրագրավորումից հետո դարձնում է մարտական մեքենա։
Ռեժիսոր՝ Դոն Հոլլ, Քրիս ՈՒիլյամս
Դերերում՝ Ռայան Փոթթեր, Սկոտտ Էդսիտ, Դենիել Խեննի, Տիջեյ Միլլեր, Ջեյմս Չունգ, Դեյմոն ՈՒայանս և այլք