Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Վերելք Մասիս լեռ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Վերելք Մասիս

Վերելքի օրերը՝ օգոստոսի 1-7-ը և 23-29 վերելք Մասիս լեռ (5165 մ)

Տևողությունը` 7 օր, 6 գիշեր 

Օր 1: Երևան – Բայազետ

Երևանից շարժվում ենք գիշերը: Ուղևորվում ենք հայ-վրացական սահման: Կանգ ենք առնում Կարսում: Կտեսնենք Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդը, Վարդանի կամուրջը, Չարենցի տան ավերակները: Երեկոյան կհասնենք Բայազետ: Գիշերակացը հյուրանոցում:


Օր 2: Արարատ -1 : Ճամբար 3200 մ:

Բայազետի հյուրանոցից մեքենաներով կսկսենք մոտենալ Մասիսին: Մեքենան մեզ կհասցնի մինչև 2200 մ բարձրություն: Այստեղից մինչև 3200 մ կլինի քայլարշավ (4-5 ժամ): Ծանր իրերը տեղափոխվելու են ձիերով: Գիշերակացը վրաններում:

Օր 3: Արարատ – 2: Ճամբար 4200 մ:

Վերելք 3200-4200: Տևողությունը 3-4 ժամ: Ծանր իրերը տեղափոխվում են ձիերով:

Oր 4: Արարատի գագաթ 5165 մ

Վաղ առավոտյան վերելք դեպի գագաթ (8-9 ժամ): Վերադարձ 4200 մ, հավաքում ենք իրերը և իջնում մինչև 3200 մ: Գիշերակացը վրաններում 3200 մ բարձրության վրա:

Օր 5: Արարատ – Բայազետ

Առավոտյան նախաճաշից հետո իջնում ենք մինչև 2200 մ, որտեղից մեքենայով ուղևորվում ենք Բայազետ: Գիշերակացը հյուրանոցում: 

Օր 6: Բերկրիի ջրվեժ - Վանա լիճ - Աղթամար - Մհերի դուռ

Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Վան: Ճանապարհին կայցելենք Բերկրիի ջրվեժ: Վանում կայցելենք Մհերի դուռը, կտեսնենք Վանի բերդը: Նավով կհասնենք Աղթամար կղզի: Կլողանք Վանի կապուտակ ջրերում: Երեկոյան վերադարձ Բայազետ: Գիշերակացը հյուրանոցում:

Օր 7: Բայազետ - Անի - Երևան

Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք դեպի Երևան
Վերադարձի ճանապարհին կայցելենք քաղաքամայր Անի: 

Բայազետում մեզ կդիմավորեն տեղացի փորձառու ուղեկցորդներ:

Արժեքը` 770 $-ին համարժեք դրամ

Արժեքի մեջ ներառված է`

Տրանսպորտ
Սնունդ 
Հյուրանոց
Ուղեկցորդների ծառայությունները 
Վիզայի արժեքը
Թույլտվության արժեքը
Տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
Վրանների, կատվիկների տրամադրումը
Ձիերի վարձակալությունը 
Արարատ բարձրանալու վկայական (հավաստագիր Բայազետի լեռնային ֆեդերացիայի և Հայկական աշխարհագրական նախագծի կողմից)

Մասնակիցներից պահանջվում է ունենալ համապատասխան լեռնային հագուստ և այլ արշավային պարագաներ

Մեկնելուց առաջ կլինեն հավաքներ, որոնց ընթացքում կպատասխանենք մասնակիցների բոլոր հարցերին:

Նախքան այս ճանապարհորդությունը հնարավորություն ունեք բարձրանալ Հայաստանի լեռները «Մերն է» նախագծի շրջանակներում:

Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 094 41 30 77 (Տիգրան Շահբազյան), 093 43 0849 (Նարե Մկրտչյան)
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։