Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Ճանապարհ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Հոկտեմբերի 23-ին «Ֆիլմի Ժամ»-ի շրջանակներում կդիտեք Թոմ Ալլենի «Ճանապարհ» ֆիլմը, որը հատուկ բոլորիս համար կներկայացնի Թոմի եղբայր` Բենը: 

Ֆիլմը պատմում է 23-ամյա Թոմ Ալենի մասին, ով օր ու գիշեր աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում: Նրան հանգիստ չի տալիս այն միտքը, որ նա կարող էր ավելին ստանալ կյանքից: Ուստի Թոմը դիմում է ծայրահեղ մի արկածի` հեծանվով շրջագայել աշխարհով մեկ:

Փորձառության պակասը չի խանգարում Թոմին, և նա հեծանվով հատում երեք մայրցամաքներ, հանդիպելով բազմաթիվ ընկերների ու թշնամիների: Սակայն ճանապարհորդությունը անսպասելի բեկում է ունենում, երբ Թոմը սիրահարվում է Թենիի անունով մի եռանդուն պարսկահայուհու: Վերջինիս ծնողները արգելում են նրան միանալ ճամփորդությանը, և Թոմը առերեսվում մի անլուծելի դիլեմայի. մնալ Թենիի հետ թե շարունակել ճանապարհը միայնակ:

«Ճանապարհը»՝ մի անկեղծ ու իրական պատմություն է այն մասին, որ կարող ես գտնել այն ինչ փնտրում ես, երբ դա ամենաքիչն ես ակնկալում:

Ցուցադրությունից հետո հյուրերը հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղել Բեն Ալլենին, ով սիրով կպատմի իր եղբոր արկածների մասին:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։