Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Գոշի լիճ-Աղավնավանք

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Մեր առաջին նպատակակետը կլինի Գոշ գյուղը: Գոշավանքին ծանոթանալուց հետո անտառային արահետով կբարձրանանք դեպի սարի փեշին գտնվող Գոշի լիճ: Լիճը հատկապես գեղեցիկ է այս սեզոնին՝ շրջապատված աշնանային գույներով անտառով: Գոշի լճից կշարունակենք ճանապարհը դեպի Խաչարձան:

 Արշավի վերջում կգնանք Տավուշի կենու պուրակ, որտեղից կքայլենք դեպի անտառի խորքում թաքնված Աղավնավանք:

 Արշավը բարդ չի: Ընդհանուր առմամբ քայլելու ենք մոտ 10 կմ:

 Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան մեկօրյա սնունդ, ջուր (առնվազն 1 լիտր), դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր

 Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)

 Մասնակցության արժեքը` 5500 դրամ

 

Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։