Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

"Արվեստների և Արհեստների" փառատոնը Գյումրիում

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Գյումրու օրվա  շրջանակներում կանցկացվեն "Արվեստների և Արհեստների" Փառատոնը, Հացի Փառատոնը, տեղի կունենա քանդակագործների աշխատանքային գործընթացի ցուցադրություն, դարբինների, ոսկերիչների և հյուսնների աշխատանքային ցուցադրություն, բրուտագործության, ասեղնագործության և գորգագործության աշխատանքների ցուցադրություն, հրավառություն: 
Մինչ փառատոնի մեկնարկը կշրջենք "Կումայրի" արգելոց-թանգարանի տարածքում, որտեղ կենտրոնացած են մեր հանրապետության ամենակոլորիտային քաղաքի հին փողոցները (Վարպետաց, Աբովյան, Ռուստավելի, Ղորղանյան, Ջիվանի, Գորկի)` իրենց յուրահատուկ ճարտարապետությամբ կառուցված շենքերով, հին եկեղեցիներով (Յոթ Վերք, Սբ Նշան, Սբ Գրիգոր): 
Այնուհետև ժամանակի դեպքում կայցելենք իր տեսակի մեջ յուրահատուկ` Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան կամ այսպես կոչված Ձիթողցոնց տուն, որի ցուցասրահներում ներկայացվում են հին Գյումրիում կամ Ալեքսադրապոլում առավել տարածում գտած արհեստները, քաղաքի հասարակական ու մշակութային կյանքը 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի 20-ական թվականները: Թանգարանի սրահներում վերականգնված են արհեստավորի և ունևոր գյումրեցու բնակարաններ:Նախատեսվում է նաև այց Մարմաշենի վանք: 

Տոնակատարությունները կեզրափակվեն հայտնի երաժիշտ Արա Գևորգյանի համերգով:

Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա:
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Մանրամասների համար կարող եք զանգահարել.
+374 94 362131
+374 91 362131:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։