Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Ջերմուկ - Նորավանք - Խոր Վիրապ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

One Way Tour-ը մեկնում է Վայոց Ձորի մարզ, առաջին կանգառը կլինի Խոր Վիրապում, այնուհետև Արենիում, որտեղ կհամտեսենք տարբեր տեսակի գինիներ, իսկ հետո կմեկնենք ճարտարապետության գլուխգործոց Նորավանքը, որը իր գեղեցկությամբ կգերի բոլորիս: Ճանապարհը շարունակելով կհասնենք առողջարաններով հարուստ Ջերմուկ քաղաքը: 
Կնստենք Ջերմուկի ճոպանուղին, կհամտեսենք Ջերմուկ քաղաքի տարբեր ջերմաստիճանի հանքային ջրերը և վերջում կայցելենք Ջերմուկի հանրահայտ "Ջրահարսի Վարսեր" կոչվող ջրվեժը:

Այսպիսով.
✔ Խոր Վիրապ
✔ Արենի – գինու համտեսում
✔ Նորավանք
✔ Ջերմուկ

Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա:
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Մանրամասների համար կարող եք զանգահարել.
+374 94 362131
+374 91 362131 

Վայելե՛ք հիասքանչ, արևոտ և մաքուր օդով լի օրը One Way Tour-ի հետ միասին: 
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։