Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Գյումրի և Մարմաշեն

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

One Way Tour-ը այս կիրակի հրավիրում է շրջելու Գյումրու փողոցներով և թանգարաններով, ինչպես նաև այցելելու Շիրակի զարդ Մարմաշենը:  Այսպիսով կուղևորվենք Գյումրի և կշրջենք "Կումայրի" արգելոց-թանգարանի տարածքում, որտեղ կենտրոնացած են մեր հանրապետության ամենակոլորիտային քաղաքի հին փողոցները (Վարպետաց, Աբովյան, Ռուստավելի, Ղորղանյան, Ջիվանի, Գորկի)` իրենց յուրահատուկ ճարտարապետությամբ կառուցված շենքերով, հին եկեղեցիներով (Յոթ Վերք, Սբ Նշան, Սբ Գրիգոր):  Իսկ այս ամենի վերջում կմեկնենք Ախուրյան գետի կիրճ, որտեղ գտնվում է միջանադարյան Հայաստանի ամենանշանավոր հոգևոր կենտրոններից մեկը`Մարմաշենի հրաշագեղ վանքը:

Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա:
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Մանրամասների համար կարող եք զանգահարել.
+374 94 362131
+374 91 362131:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։