Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Սիրո քաղաք Սիղնաղի և Թբիլիսի

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Սիղնաղին դա "Եվրոպա"-յի փոքրիկ անկյունն է Վրաստանի Կախեթի շրջանում: Իզուր չէ, որ քաղաքն անվանում են նաև սիրո քաղաք: Այն յուրահատուկ է իր բնությամբ, ճարտարապետությամբ, որում իրենց ներդրումն ունեն նաև հայերը: Քաղաքը հայտնի է նաև գինու և ավանդական կարպետների արտադրությամբ:

Այսպիսով 1-ին օրը այցելում ենք Սիղնաղի, կտեսնենք 18-րդ դարում կառուցված Սիղնաղիի բերդապարիսպները, որն ամենամեծն ու երկարներից է ողջ Վրաստանում (երկարությունը 4.5 կմ), կայցելենք Բոդբեյի մենաստանը, որտեղ գտնվում է Վրաստանի առաջին առաքյալ Սբ. Նինոյի գերեզմանը, Սբ. Ստեֆանի, Սբ. Գեորգի եկեղեցիները և վերջապես կքայլենք նեղ ու հետաքրքիր փողոցներով, որոնց յուրահատուկ կոլորիտը կգերի բոլորին:

Գիշերակացը Սիղնաղիում:

2-րդ օրը առավոտյան շուտ վերադառնում ենք Թբիլիսի, կայցելենք Հավլաբար թաղամասը, Խոջիվանքի պանթեոնը, Նոր Էջմիածին եկեղեցին, Ծմինդա Սամեբան, Սբ. Նշան եկեղեցին, Սիոնի Մայր տաճարը, Մետեխի եկեղեցին, Խաղաղության կամուրջը, ճոպանուղիով կբարձրանանք Նարիկալա ամրոց և այլն:

Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Մանրամասների համար կարող եք զանգահարել.
+374 94 362131
+374 91 362131:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։