One Way Tour-ը նախաձեռնել է բացառիկ ճանապարհորդություն դեպի Արագածոտն մարզի գոհարներից մի քանիսը`
• Սուրբ Գևորգ եկեղեցի (գյուղ Մուղնի)
• Հովհաննավանք (գյուղ Օհանավան)
• Սաղմոսավանք (գյուղ Սաղմոսավան)
• Սուրբ Սարգիս վանք (գյուղ Ուշի):
Այնուհետև օրվա երկրորդ կեսին նախատեսվում է անցկացնել հետաքրքիր ժամանց Աշտարակի հեծյալ ակումբում, որտեղ վարժեցնում են ինչպես տեղական, այնպես էլ մեծ ճանաչում ունեցող զտարյուն արաբական ձիեր:Ակումբում կծանոթանանք ձիավարելու կանոններին, կլսենք հետաքրքիր պատմություններ ձիերի մասին, կդիտենք ձիերի ցուցադրական ելույթները, այնուհետև յուրաքանչյուրը կզգա ձիավարելու հաճույքը, իսկ վերջում այս ամենը կեզրափակենք խարույկով:
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա:
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Մանրամասների համար կարող եք զանգահարել.
+374 94 362131
+374 91 362131: