Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 2՝ Ռուբեն Անգալադյան. նամակներ ափսեի մեջ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 2՝ Ռուբեն Անգալադյան. նամակներ ափսեի մեջ» ցուցադրության բացումը 2014 թվականի հոկտեմբերի 9-ից:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» նախագծի երկրորդ ցուգադրության բացումը, որը ներկայացնում է հայ անվանի մշակութաբան, գրող, կոլեկցիոներ Ռուբեն Անգալադյանին: «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 2՝ Ռուբեն Անգալադյան. նամակներ ափսեի մեջ» ցուցադրությունն ընդգրկում է գեղարվեստական նշանակության եզակի ափսեների ընտրանի Ռուբեն Անգալադյանի հարուստ հավաքածուից՝ ներկայացնելով վաթսունչորս արվեստագետի յոթանասունյոթ աշխատանք: Ցուցադրությունն արտացոլում է Ռուբեն Անգալադյան մտավորականի և կոլեկցիոների վառ անհատականությունը և արվեստային նախասիրությունները, ինչպես նաև մշակութային այն միջավայրը, որում իրենց յուրօրինակ գեղարվեստական արտահայտությունն են գտել ցուցադրված կիրառական արվեստի նմուշները: Հայ հեղինակավոր արվեստագետների կողմից ստեղծված այս աշխատանքներից շատերն առաջին անգամ են ցուցադրվելու թանգարանային միջավայրում՝ նպաստելով մշակութային նոր արժեքների բացահայտմանը և հանրայնացմանը:
Ցուցադրությունը կտևի մինչ 2014 թվականի դեկտեմբերի 21-ը: Մուտքն անվճար է:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։