Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

ԱՐՇԱՎ ՍՊԻՏԱԿԱՎՈՐ - ՊՌՈՇԱԲԵՐԴ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Հոկտեմբերի 11 -ին ArmLand տուրիստական ընկերության հետ միասին կուղևորվենք դեպի Վայոց Ձորի մարզ, որտեղ կայցելենք Պռոշաբերդն ու Սպիտակավոր վանքը: Մեր քայլարշավը կսկսենք Վերնաշեն գյուղից և անցնելով 5կմ կհասնենք ամենագեղեցիկ վանքերից մեկին` Սպիտակավորին: Սպիտակավորը կառուցվել է 14-րդ դարում և եղել է ժամանակի ամենահզոր վանքերից մեկը: Սպիտակավորում է գտնվում նաև Գարեգին Նժդեհի գերեզմանը: Այստեղ որոշ ժամանակ անցկացնելուց հետո կուղևորվենք դեպի ժայռերի վրա տեղակայված, նախկինում Սյունյաց նահանգի Վայոց Ձոր գավառին պատկանող Պռոշաբերդը, որը կառուցվել է 13-րդ դարում Պռոշ Իշխանի կողմից, որտեղից ել ստացել է իր անունը: Այժմ Պռոշաբերդից պահպանվել են միայն պարիսպներն ու բուրգերը: Ավարտելով մեր երթուղին այստեղ` կշարժվենք դեպի Երևան: 
Արշավի ժամանակ քայլելուենք մոտ 12 կմ
Բոլորին հաճելի օր ենք մաղթում:

Մասնակցության արժեքը 5000 դրամ (գինը ներառում է գիդ-ուղեկցորդի և տրանսպորտի ծառայություները):

Ցանկացության դեպքում խնդրում ենք մասնակցությունը հաստատել մինչև հոկտեմբերի - 9 ը , և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով` 055 817788: 

Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց, ժամը 08:30 -ին։ 
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։