Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Մետաքսի Մեծ Ճանապարհի գաղափարի հետ առնչվող միջազգային միջոցառմանը:
Փառատոնին մասնակցում են ազգային գործիքների վրա նվագող հայտնի երաժիշտներ: Մետաքսի Մեծ Ճանապարհի 12 երկրից ՝ Հնդկաստան, Չինաստան, Ղազախստան, Իրան, Իրաք, Սիրիա, Հորդանան, Մարոկկո, Իսպանիա, Տաջիկիստան, Հայաստան, ավելի քան, 24 մասնակից կներկայացնի իր ազգային տարազը, ժողովրդական նվագարանը և ազգային երաժշտության 2 կատարում, իսկ վերջում բոլորը միասին կկատարեն հայկական որևէ ժողովրդական ստեղծագործություն: