Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Արշավ Վրաստանում

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Հոկտեմբերի 11-12, արշավ Վրաստանում:

Օր 1: Վաղ առավոտյան Երևանից ուղևորվում ենք Թիֆլիս: Կզբոսնենք Թիֆլիսի Հին քաղաքով, կայցելենք Հավլաբար թաղամաս, Խոջիվանքի պանթեոնը,Նարիկալա ամրոց և այլն: Լինել Թիֆլիսում և չօգտվել վրացական խոհանոցից անհնար է, այնպես որ երեկոյան գնում ենք խինկալի ուտելու:
Գիշերակացը հյուրատանը (Թիֆլիս)

Օր 2: Վաղ առավոտյան ուղևորվում ենք Թիֆլիսից 40 կմ հեռու գտնվող հեքիաթային Բիռթվիսի կիրճ: Բիռթվիսը գտնվում է Տետրի-Ցկարո շրջանում: Այն ամբողջությամբ նեղ ձորերով կտրտված, յուրօրինակ ժայռերով, գեղատեսիլ բնությամբ կիրճ է, որի կենտրոնում Բիռթվիսիի բերդն է: Սպասվում է հետաքրքիր արշավ նեղ կիրճերով: Նույն օրը ուշ երեկոյան վերադառնում ենք Երևան:

Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով (094) 41 30 77 :
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։