Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Շաբաթ՝ Սմբատաբերդ, կիրակի՝ Ուխտասար-Ծղուկ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Ուխտասարի ժայռապատկերները գտնվում են Սիսիանից 25 կմ հեռավորության վրա` Ուխտասարի լճի ափին, Սև և Ալ լճերի միջև ընկած հատվածում, ծովի մակարդակից 3300 մ բարձրության վրա: Այս ժայռապատկերները համաշխարհային նշանակության հուշարձաններ են, որոնք բացահայտում են հայ ժողովրդի բազմադարյա մշակույթի բարձրարժեքությունն ու ակունքները: Ուխտասարի լճի մոտից կբարձրանանք Ծղուկ հրաբխային լեռը լեռը (3581 մ): Լեռներից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի շրջակա լեռնաշխարհը, մասնավորապես Իշխանասար լեռը (3550 մ):
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան մեկօրյա սնունդ, ջուր (առնվազն 1 լիտր), դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր:
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ):

Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։