Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Վերելք Թեղենիս լեռ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Armland զբոսաշրջային ընկերության հետ միասին կբարձրանանք Թեղենիս լեռը` յուրահատուկ երթուղով: Ուղևորվելով Եղիպատրուշ գյուղ կայցելենք տեղի Սբ. Աստվածածին եկեղեցին, որի կառուցման թվականները հասնում են մինչև 10-13 –րդ դարերը: Եկեղեցու գեղեցկությամբ հիանալուց հետո կսկսենք Թեղենիս լեռան վերելքը: Թեղենիսը Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է 2851մ բարձրությամբ: Վայրէջքը կիրականացնենք լեռան հակառակ կողմով, որի ճանապարհին` բնության մի գողտրիկ անկյունում, կտեսնենք Թեղենյաց վանական համալիրը, որը հիմնադրվել է դեռևս 6-7-րդ դարերում և պատկանել է պատմական Նիգ գավառին: Մաղթում ենք հաճելի օր:
Ցանկացության դեպքում խնդրում ենք մասնակցությունը հաստատել մինչև հոկտեմբերի - 3 ը , և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով` 055 817788: 
Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց, ժամը 08:00 -ին։  
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։