Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Ջերմուկ, Շաքիի ջրվեժ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

One Way Tour  տուրիստական ընկերությունը կազմակերպում է`  մեկնում  Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր, առաջին կանգառը կլինի Արենու գինու գործարանը , որտեղ կհամտեսենք և կծանոթանանք գինու պատրաստման տեխնոլոգիային, այնուհետև կուղևորվենք Սյունիքի գեղեցկուհի Շաքիի ջրվեժ: 
Հաջորդ կանգառը կլինի իր առողջարաններով հարուստ Ջերմուկ քաղաքը: 
Կնստենք Ջերմուկի ճոպանուղին, կհամտեսենք Ջերմուկ քաղաքի տարբեր ջերմաստիճանի հանքային ջրերը և վերջում կայցելենք Ջերմուկի հանրահայտ "Ջրահարսի Վարսեր" կոչվող ջրվեժը:

Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

Մանրամասների համար կարող եք զանգահարել.
+374 94 362131
+374 91 362131: 
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։