Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Ինչպես բաժանորդագրվել

Ուզո՞ւմ եք մշտապես տեղեկացված լինել Ձեր սիրած ժանրի գալիք ներկայացումների, Ձեր սիրելի ռոք-խմբի առաջիկա համերգների կամ հոլիվուդյան լավագույն դերասանների մասնակցությամբ նոր կինոկատակերգությունների մասին։

Բաժանորդագրվե՛ք cult.am-ի տեղեկացումներին և իմացե՛ք նոր միջոցառումների մասին` Ձեր նախընտրություններին համապատասխան։

  1. Այցելե՛ք cult.am-ի ընդլայնված որոնման էջ։

  2. Ընտրե՛ք այն ժամանակահատվածը, որի ընթացքում տեղի ունեցող միջոցառումների մասին ուզում եք տեղեկանալ։

    Որպես ժամանակահատվածի սկիզբ ավտոմատ կերպով նշվում է տվյալ օրվա ամսաթիվը։ Ժամանակահատվածի ավարտի դաշտը կարող եք բաց թողնել. այդ դեպքում կստանաք տեղեկություններ բոլոր ապագա միջոցառումների մասին` առանց ժամկետի սահմանափակման։
  3. Ընտրե՛ք Ձեր նախընտրած միջոցառման կատեգորիան, ինչպես նաև համապատասխան ժանրը կամ տեսակը։

    Դուք կարող եք ընտրել միաժամանակ մեկից ավելի կատեգորիաներ, ժանրեր կամ տեսակներ։ Որևէ կատեգորիա չընտրելու դեպքում Դուք կստանաք տեղեկացումներ բոլոր կատեգորիաների միջոցառումների մասին։ Տվյալ կատեգորիայի որևէ ժանր կամ տեսակ չընտրելու դեպքում Դուք կստանաք տեղեկացումներ տվյալ կատեգորիայի բոլոր տեսակի կամ ժանրի միջոցառումների մասին։
  4. Նշե՛ք միջոցառման տոմսի գների նախընտրելի միջակայքը, եթե ցանկանում եք ստանալ տեղեկացումներ միայն որոշակի գներով տոմսեր առաջարկող միջոցառումների մասին։ Ազատ մուտքով միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար նշե՛ք «Մուտքն ազատ» դաշտը։

  5. Ընտրե՛ք այն մշակութային հաստատությունը կամ հաստատությունները, որոնցում անկացվող միջոցառումների մասին ցանկանում եք ստանալ տեղեկացումներ։

    Դուք կարող եք ընտրել միաժամանակ մեկից ավելի հաստատություններ։ Որևէ հաստատություն ընտրված չլինելու դեպքում Դուք կստանաք տեղեկացումներ բոլոր հաստատություններում տեղի ունեցող միջոցառումների մասին։
  6. Նշե՛ք «Միայն էլեկտրոնային տոմս գնելու հնարավորությամբ» դաշտը, եթե ցանկանում եք տեղեկացումներ ստանալ միայն այն միջոցառումների մասին, որոնց համար հնարավոր է ձեռք բերել E-տոմս-եր անմիջապես cult.am կայքից։

    «Միայն էլեկտրոնային տոմս գնելու հնարավորությամբ» դաշտը չնշելու դեպքում Դուք կստանաք տեղեկացումներ cult.am-ում գրանցված բոլոր միջոցառումների մասին։ Այն միջոցառումների համար, որոնց E-տոմս-երը տվյալ պահին cult.am կայքից հնարավոր չէ ձեռք բերել, կարող եք պատվիրել թղթային տոմսեր` կապվելով տվյալ հաստատության կամ միջոցառման կազմակերպչի հետ կայքում հրապարակվող կապի միջոցներով։
  7. Փնտրման դաշտում կարող եք նշել լրացուցիչ նախընտրություններ` ազատ տեքստով։ Այսպես, եթե ցանկանում եք ստանալ տեղեկացումներ այն ֆիլմերի մասին, որոնցում նկարահանվել է Թիմ Ռոթը, փնտրման դաշտում լրացուցիչ նշե՛ք «Tim Roth»:

Նշված նախընտրություններով հետագա միջոցառումների մասին տեղեկությունները Ձեր էլեկտրոնային փոստին ստանալու համար բացե՛ք «Բաժանորդագրվել» հղումը, լրացրե՛ք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և հաստատե՛ք Ձեր բաժանորդագրությունը։ Հարմարավետության համար կարող եք նաև նշել փնտրման որևէ թեմատիկ անվանում (օրինակ` «Movies - Tim Roth»), որը համակարգը կօգտագործի Ձեր էլեկտրոնային փոստին ուղարկվող տեղեկացումներն ավելի ճանաչելի դարձնելու համար։

Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։