Նախագծի մասին
cult.am-ը Ձեզ հետաքրքրող մշակութային անցուդարձի մասին ողջ տեղեկատվությունն ու այդ անցուդարձին մասնակցելու համար Ձեզ անհրաժեշտ բոլոր գործիքներն են` մեկ տեղում։
cult.am-ն իր այցելուներին առաջարկում է.
- Կատալոգային վեբ-աֆիշա` ՀՀ-ում տեղի ունեցող մշակութային ամենատարբեր ոլորտների գրեթե բոլոր միջոցառումների (թատրոն, համերգ, կինո, ցուցահանդես, փառատոն և այլն) մասին ամբողջական և պարբերաբար թարմացվող տեղեկատվությամբ։
- Ձեր ցանկացած միջոցառման համար էլեկտրոնային տոմս գնելու հնարավորություն` ընդամենը մի քանի րոպեի ընթացքում, միանգամից Ձեր համակարգչից, Ձեր նախընտրած տեղերի ընտրությամբ և Ձեր նշած էլեկտրոնային փոստին էլեկտրոնային տոմսի առաքմամբ։
- Էլեկտրոնային վճարման հնարավորություն` ArCa վիրտուալ քարտի, VISA կամ MasterCard պլաստիկ քարտի կամ iDram վճարային համակարգի միջոցով։
- Ձեր նախընտրություններին համապատասխանող միջոցառումների մասին թարմ տեղեկություններին բաժանորդագրման հնարավորություն։ Սոցիալական ցանցերում Ձեր ընկերների հետ հաղորդակցվելու, միջոցառումների մասին Ձեր կարծիքը կիսելու, Ձեր այցելած միջոցառումներին Ձեր ընկերներին հրավիրելու հնարավորություններ։
cult.am-ի հետ Ձեր մշակութային կյանքն ավելի հետաքրքիր ու հարմարավետ դարձնելու համար գրանցվե՛ք համակարգում, իմացե՛ք ավելին, ծանոթացե՛ք գալիք միջոցառումներին, և կիսվե՛ք այս հայտնությամբ Ձեր ընկերների հետ։