Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Առափնյա պարեկ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Հարավային և Հյուսիսիային Կորեայի սահմանին զորքերը հսկում են ափեզրը: Ամեն ոք վախեցնում է իրենից ցածր աստիճան ունեցողին. լարվածությունը մեծ է: Առաջին դասի շարքային Կանը և նրա ընկերը՝ շարքային Կիմը, պարեկություն են անում, երբ հարբեցողությամբ զբաղված երիտասարդները ծաղրում են նրանց: Երկու գիշեր անց Կանը, հետևելով հրամանին, կրակ է բացում սահմանային գոտի ներթափանցած մարդու վրա: Պարզվում է՝ դա այն երիտասարդն է, որի հետ բախվել էին, երբ նա ընկերուհու՝ Մի-յոնի հետ ժամադրության էր: Քանն արժանանում է գովասանքի, բայց սարսափած է: Կիմը փորձում է պահպանել ընկերությունը, պարտքի զգացումն ու մարդկայնությունը: Մինչ Կանն իրնե սկսում է  պահել արտառոց ու բիրտ, Մի-յոնը դյուրամատչելի որս է դառնում զինվորների համար: Նողկալի է ամեն ինչ:

Մրցանակներ
FIPRESCI-ի մրցանակ, NETPAC-ի մրցանակ, Կարլովի Վարի քաղաքի մրցանակ, Կարլովի Վարիի ՄԿՓ, Չեխիա, 2003


Պրոդյուսեր(ներ)՝ Սըն-Չե Լի
Ռեժիսոր՝  Կիմ Կի-Դուկ
Սցենարի հեղինակ՝ Կիմ Կի-Դուկ
Օպերատոր՝ Բեկ Դոն-Հյոն
Նկարիչ՝ Յուն Չու-Հուն
Երաժշտությունը՝ Չան Յուն-Յու
Մոնտաժը՝ Կիմ Սուն-Մին
Նկարահանվել են՝ Չան Դոն-Գուն, Կիմ Չոն-Հակ, Փակ Չի-Ա, Յու Հե-Չին, Չոն Չին


Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։