Գիշեր Սինայի անապատում: Կանանց և տղամարդկանց մի խումբ, լուսնի լույսի տակ, տաքանում է խարույկի մոտ: Կանայք Արևելյան Եվրոպայից են: Տղամարդիկ, որ, սովորաբար, իրենց հոտերն են այս տարածքում արածեցնում, բեդվններ են: Հաջորդ օրը նրանք գաղտագողի կհատեն սահմանը: Հաջորդ օրը Դիանան և մյուսները կենթարկվեն ծեծի, բռնաբարության և կվաճառվեն աճուրդում: Կանանց թրաֆիքինգի միջազգային ցանցի այս զոհերը, ձեռքից ձեռք կանցնեն. Անը նրանց կվաճառի Հաննայի հասարակաց տանը: Մի օր ակումբում Դիանան հանդիպում է Ռոզին: Հանդիպումը հույսի նշույլ է կանանց աչքում դժոխք:
Մրցանակներ
«Ապագայի կինո» մրցանակ, «Խաղաղության կինո» մրցանակ, Վենետիկի ՄԿՓ, Իտալիա, 2004
Պրոդյուսեր(ներ)՝ Ամոս Գիտայ, Միքայել Տապյուաշ, Լորան Տրյուշո
Ռեժիսոր՝ Ամոս Գիտայ
Սցենարի հեղինակ՝ Ամոս Գիտայ, Մարի-Ժոզե Սանսելմ
Օպերատոր՝ Կարոլին Շամպետյե
Նկարիչ՝ Միգել Մարկին, Էլի Զիոն
Երաժշտությունը՝ Սիմոն Շտոքհաուզեն
Մոնտաժը՝ Յան Դեդե, Իզաբել Էնգո
Նկարահանվել են՝ Ռոզամունդ Փայք, Դայանա Բեսպեչնի, Հաննա Շիգուլա, Ան Պարիլո