Ուկրաինացի գրող Վասիլ Ստեֆանիկի (1871-1936) պատմվածքներից ներշնչված այս ֆիլմը լավագույնս է ներկայացնում ուկրաինական պոետիկ կինոն՝ արտահայտչաձևերում արտակարգ ժլատ ու լակոնիկ, բայց խիստ հոգեբանական և հնչեղ ասելիքը զուսպ եղանակով տեղ հասցնելու մեջ: Ցնցող սև-սպիտակով նկարահանված «Քարե խաչը» հիշեցնում է Ակիրա Կուրոսավային: Այսօր ֆիլմը թե՛ Ուկրաինայում, թե՛ այլուր մնում է սակավածանոթ և թերագնահատված:
Մրցանակներ
Լավագույն օպերատոր (Վալերի Կվաս), լավագույն դերասան (Բորիսլավ Բրոնդուկով) Համամիութենական ԿՓ, Լենինգրադ, 1968, Առաջին մրցանակ՝ Լեոնիդ Օսիկային, Ուղղափառ արվեստի «Ոսկե Օրանս» փառատոն, 1995
Ռեժիսոր՝ Լեոնիդ Օսիկա
Սցենարի հեղինակ՝ Իվան Դրաչ (Վասիլ Ստեֆանիկի նովելների հիման վրա)
Օպերատոր՝ Վալերի Կվաս
Նկարիչ՝ Միկոլա Ռիժնիկ
Երաժշտությունը՝ Վոլոդիմիր Հուբա
Հնչյունը՝ Սոֆյա Սերհիենկո
Նկարահանվել են՝ Դանիլո Իլչենկո, Բորիսլավ Բրոնդուկով, Կոնստանտին Ստեպանկով, վասիլ Սիմչիչ, Անտոնինա Լեֆտի, Իվան Միկոլայչուկ, Բորիս Սավչենկո