Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Այ Վեյվեյ. Երբեք ներում մի խնդրիր

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Առաջին լիամետրաժ ֆիլմն է՝ միջազգային համբավի տեր չին արվեստագետ և ակտիվիստ Այ Վեյվեյի մասին: Վերջին տարիներս նա աչքի է ընկել՝ որքան իր ուշագրավ գործերով, այնքան էլ քաղաքական մարտահրավերներով: Ֆիլմը  քննում է գեղարվեստական գործունեության և հասարակական ակտիվության այս բարդ խաչաձևումը՝ չին ժամանակակից ականավոր արվեստագետի կյանքի ու արվեստի միջոցով: Պեկինում հաստատված լրագրող և կինոռեժիսոր Ալիսոն Քլեյմանը 2008-10 թթ. Այ Վեյվեյին այցելելու աննախադեպ հնարավորություն է ստացել: Նա փաստագրել է արվեստագետի նախապատրաստական աշխատանքը թանգարանային խոշոր ցուցադրությունների համար, աձնական շփումներն ընտանիքի անդամների և ավելի ու ավելի հաճախադեպ հրապարակային բախումները Չինաստանի կառավարության հետ: Արվեստագետի դիմանկարը՝ Քլեյմանի հանգամանալի մատուցմամբ, տալիս է ժամանակակից Չինաստանի և երկրի ամենաազդեցիկ հանրային դեմքերից մեկի մանրաքնին նկարագիրը:

Մրցանակներ
Լավագույն վավերագրական պատում, Նանթաքեթի ԿՓ,  ԱՄՆ, 2012, ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ, լավագույն հինգ վավերագրություններ, ԱՄՆ, 2012, Ժյուրիի հատուկ մրցանակ, Սանդենսի ԿՓ, ԱՄՆ, 2012, Must-See, Թելուռայդի Mountainfilm փառատոն, ԱՄՆ, 2012, Ուսանողների համակրանքի մրցանակ, Հաագայի կարևոր ֆիլմերի փառատոն, Նիդերլանդներ, 2012


Պրոդյուսեր(ներ)՝ Ալիսոն Քլեյման, Ադամ Շլեզինգեր
Ռեժիսոր՝  Ալիսոն Քլեյման
Սցենարի հեղինակ՝ Ալիսոն Քլեյման
Օպերատոր՝ Ալիսոն Քլեյման
Երաժշտությունը՝ Իլան Իսակով
Հնչյունը՝ Մաթ Գանդի, Ալիսոն Քլեյման
Մոնտաժը՝ Ջենիֆեր Ֆիներան, Ալիսոն Քլեյման

Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։